Մատչելիության հղումներ

Դասադուլավորները կառավարության շենքի մոտ են, վարչապետի հետ հանդիպում են պահանջում


Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի չեղարկման համար արդեն երրորդ օրը դասադուլ անցկացնող ուսանողներն այս պահին կառավարության շենքի մոտ են։

Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ «Մենք ուզում ենք լսել նաև նրա կարծիքը», - ասացին ցուցարարները։

Ցուցարարների հետ հանդիպեց վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը։ Նա խոստացավ ճշտել վարչապետի կարծիքն օրինագծի շուրջ, ինչպես նաև ցուցարարների հետ հանդիպման հնարավորությունը, ապա մի քանի րոպեից վերադառնալ ու պատասխանը փոխանցել դասադուլավորներին։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG