Մատչելիության հղումներ

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայության մասին վիճահարույց օրինագիծը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովում, հոկտեմբեր, 2017թ․

Ազգային ժողովը այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրինագիծը:

Դեմ քվեարկեցին ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորները: Քվեարկությունից առաջ նրանք քննադատեցին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին՝ պնդելով, որ օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա բանավեճը տեղափոխել է անձնական դաշտ և դրսևորել նախարարին ոչ հարիր պահվածք:

Հիշեցնենք, օրինագիծը մի շարք սկզբունքային փոփոխությունների թվում սահմանում է՝ այսուհետ զինվորական ծառայությունից տարկետում ստացած ուսանողները 2-ի փոխարեն կծառայեն 3 տարի ժամկետով։

Նախագիծն արժանացել է ուսանողների և կրթության փորձագետների քննադատությանը:

Մանրամասները՝ քիչ անց

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG