Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում երկու մարդ է զոհվել, ևս 20-ը վիրավորվել՝ մասնավոր հեռուստաընկերության վրա իրականացված գրոհի արդյունքում:
Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, հարձակվողները հեռուստաընկերություն են մտել ոստիկանական համազգեստներով, նախ սպանել մուտքը հսկող ոստիկանին, ապա կրակ բացել աշխատակիցների ուղղությամբ՝ գործի դնելով նաև նռնակներ ու պայթուցիկ նյութեր:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: