Մատչելիության հղումներ

Քաբուլում զինված հարձակում մասնավոր հեռուստաընկերության վրա․ կան զոհեր և վիրավորներ


Աֆղանստան - Հարձակումը «Շամշադ» հեռուստակայանի վրա, Քաբուլ, 7-ը նոյեմբերի, 2017թ․
Աֆղանստան - Հարձակումը «Շամշադ» հեռուստակայանի վրա, Քաբուլ, 7-ը նոյեմբերի, 2017թ․

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մի խումբ զինված անձինք հարձակվել են մասնավոր հեռուստաընկերություններից մեկի վրա, հաղորդումներ են ստացվում զոհերի ու վիրավորների մասին:

Ինչպես տեղից հաղորդում է «Ազատության» աֆղանական ծառայությունը, շենքից դեռ լսվում են կրակոցներ, ականատեսների վկայությամբ՝ հարձակվողները նաև նռնակներ են գործի դրել:

Աշխատակիցներից մի քանիսին հաջողվել է դուրս գալ, սակայն մեծ մասը մնում են շենքում: Նրանցից մեկը հեռախոսով փոխանցել է, որ ներսում առնվազն հինգ զոհ կա:

Վերջին մեկ ամսվա ընթացքում Քաբուլում մի քանի ահաբեկչական հարձակում է իրականացվել, որոնց պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» և «Իսլամական պետություն» խմբավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG