Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում, ըստ իրավապահների, մասնավոր հեռուստաընկերության վրա իրականացված գրոհն ավարտվել է, աշխատակիցներն ազատ են արձակվել: Զոհերի ու տուժածների վերաբերյալ հստակ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, մի խումբ զինված անձինք հարձակվել էին «Շամշադ» հեռուստաընկերության վրա՝ հրազենից բացի գործի դնելով նաև նռնակներ ու պայթուցիկ նյութեր: Ավելի վաղ աշխատակիցներից մեկը հեռախոսով փոխանցել էր, թե ներսում առնվազն հինգ զոհ կա:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: