Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Թեքսաս նահանգի Սադերլենդ Սփրինգս քաղաքի եկեղեցում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել Դոնալդ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Նշենք, որ վերջին տվյալներով՝ առնվազն 26 մարդ սպանվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել մոտ 400 բնակիչ ունեցող Սադերլենդ Սփրինգս փոքրիկ բնակավայրի եկեղեցում կիրակի օրը տեղի ունեցած հրազենային հարձակման հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG