Մատչելիության հղումներ

Կրակոցներ Թեքսասի եկեղեցում. կա 27 զոհ, տասնյակ վիրավորներ


Եկեղեցու տարածքը շրջափակվել է իրավապահների կողմից, Թեքսաս, 5-ը նոյեմբերի, 2017թ.

Ամերիկյան Թեքսաս նահանգում անհայտ մի անձ հրազենային կրակ է բացել Սան-Անտոնիո քաղաքից քիչ հեռու գտնվող եկեղեցում, առնվազն 27 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել։

Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11.30-ին, երբ եկեղեցում կիրակնօրյա ժամերգություն էր ընթանում: Հանցագործը սպանվել է դեպքի վայր հասած ոստիկանների կողմից:

Եկեղեցու տարածքը արգելափակված է, հարյուրավոր մարդիկ դրսում խմբված նորությունների են սպասում իրենց հարազատների վերաբերյալ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

«Մենք աղոթում ենք այս սատանայական քայլից տուժածների համար։ Շնորհակալ ենք, որ ոստիկանությունն այսքան արագ արձագանքեց», - հայտարարել է Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբբոթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG