Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունների խախտումները գրեթե նույն գործիքակազմով կրկնվել են ՏԻՄ ընտրություններում. Դավիթ Խաժակյան


«Ելք» դաշինքը, որը տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) երեկվա ընտրություններում հանձնաժողովի անդամներ է ունեցել բոլոր ընտրատեղամասերում, փաստում է՝ այն ընտրախախտումները, որոնք տեղ են գտել խորհրդարանական, Երևանու ավագանու ընտրություններում, գրեթե նույն գործիքակազմով կրկնվել են նաև ՏԻՄ ընտրություններում։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ խախտումները ընտրատեղամասերում կանխելը դժվար է եղել, որովհետև դրանք հիմնականում տեղի են ունեցել տեղամասերից դուրս։

«Մարդկանց թե՛ հարկադրաբար, թե՛ համոզելով բերում էին ընտրատեղամասեր, ինչը որպես խախտում դժվար է գնահատել, բայց միայն այն հանգամանքը, որ այդ մարդիկ իրենց կամքով չէին գա ընտրատեղամաս, և որ տեղամաս բերելիս հնարավորինս փորձում էին վերահսկել քվեարկությունը, ընդ որում անկախ տարիքից՝ բոլորին փորձում էին վերահսկել՝ քվեախուց փորձ անել մտնել, կամ մինչև քվեախուց ուղեկցելը իրեն ցույց տալ, թե ինչպես պետք է քվեարկի։ Տեղամասեր են եղել, որտեղ այդ կողմի ու դեմի քվեարկության ձևը իբրև ցույց են տվել քվեախցիկում՝ կողմի մոտ քվեարկած, դա ուղղորդող բան է եղել։ Հնարավորինս փորձել ենք սրանք կանխել։ Սիսիանում մեր հանձնաժողովի նախագահը կանխել է կրկնակի քվեարկության փորձը, և դրա վերաբերյալ ևս գործ է հարուցվել: Իրականում այդ գործիքակազմը շարունակվում է, որոշ տեղերում՝ քողարկված», - ասաց Խաժակյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG