Մատչելիության հղումներ

«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի ծառահատումների գործով ձերբակալվել է հանցավոր խմբի ղեկավարը․ ՔԿ


Անտառ Հայաստանում, արխիվ
Անտառ Հայաստանում, արխիվ

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացրած ապօրինի ծառահատումների կազմակերպմանն անմիջական մասնակցություն ունեցած անձի ինքնությունը։

Մի խումբ անձինք տևական ժամանակ՝ 2014-2017 թվականներին, «Դիլիջան ազգային պարկի» պահաբաժիններում իրականացրել են ապօրինի ծառահատումներ՝ հատելով ավելի քան 6 հազար ծառ։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փայտանյութ իրացնելու նպատակով ծառահատումներ իրականացնելու համար 2014թ. կայուն հանցավոր խումբ է ստեղծել և ղեկավարել Դիլիջանի 33-ամյա բնակիչը, ով խմբում ընդգրկված անձանց հետ միասին, ըստ ստանձնած դերակատարման, տևական ժամանակ` մինչև 2017թ.-ի հոկտեմբեր ամիսը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում իրականացրել է ծառահատումներ։ 33-ամյա տղամարդը ձերբակալվել է», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով ավելի վաղ պարզվել էր նաև ծառահատումներին անմիջական մասնակցություն ունեցած անձանցից մեկի ինքնությունը, ում մեղադրանք էր առաջադրվել, և նա կալանավորվել էր։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG