Հայաստանի տարածքում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին` օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: