Հայաստանի տարածքում հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով, հոկտեմբերի 27-ին նույնքան կնվազի:
Երևանում հոկտեմբերի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է անձրև և ամպրոպ: