Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարարը


Հայաստանի ԱԳՆ շենքը, արխիվ
Հայաստանի ԱԳՆ շենքը, արխիվ

ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի ԱԳ նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լեհաստանի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի և Վիտոլդ Վաշչիկովսկիի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Նշենք, որ այսօր սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Այսօր իսկ Արա Բաբլոյանին Վարշավայում ընդունել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG