Մատչելիության հղումներ

«Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ». Լեհաստանի նախագահ


Պաշտոնական
Պաշտոնական

Այսօր սկսվել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը և Կարինե Պողոսյանը:

ԱԺ լրատվական ծառեայության փոխանցմամբ՝ այսօր իսկ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: «Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ և լեհ ժողովուրդների` բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջև կանոնավոր քաղաքական երկխոսությամբ և բարձրաստիճան փոխայցերով:

«Նման մակարդակով այցերը կարևոր են երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման համար»,- ասել է Արա Բաբլոյանը»,- նշված է հաղորդագրության մեջ: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ Բալոյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նաև նշել է, որ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հավելելով, որ Լեհաստանը՝ որպես Արևելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում:

Լեհաստանի նախագահն, իր հերթին, վստահեցրել է, որ իր երկիրը եղել և մնում է «Հայաստանի լավագույն բարեկամը»: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ «Լեհաստանի նախագահը վերահաստատել է իրենց հավասարակշիռ մոտեցումն ու համոզմունք հայտնել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG