Մատչելիության հղումներ

Սորոսը 18 մլրդ դոլար է փոխանցել իր «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին


Ջորջ Սորոս, արխիվ
Ջորջ Սորոս, արխիվ

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ջորջ Սորոսը ունեցվածքի մեծ մասը՝ 18 միլիարդ դոլար փոխանցել է իր «Բաց հասարակության հիմնադրամներ» բարեգործական կազմակերպությանը:

Այսպիսով Սորոսի կազմակերպությունը դարձավ աշխարհի խոշորագույններից մեկը: The Wall Street Journal-ի համաձայն, «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը այժմ ԱՄՆ-ի երկրորդ ամենամեծ բարեգործական հիմնադրամն է՝ Բիլ և Մելինդա Գեյթսերի անվան հիմնադրամից հետո, որի կարողությունը գնահատվում է շուրջ 40 միլիարդ դոլար:

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ը, մասնավորապես, աջակցում է փախստականներին, ֆինանսավորում է հանրային առողջապահության զարգացման ոլորտը, իրավապաշտպան կազմակերպություններ, օգնում է տնտեսական բարեփոխումների ծրագրերին: Հիմնադրամները գործում են մի քանի տասնյակ երկրներում՝ տարեկան նվիրաբերելով շուրջ 1 միլիարդ դոլար:

Ինչպես հայտարարել է «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը, կազմակերպությունն առաջիկայում գործունեությունը ընդլայնելու ծրագրեր չունի: Հիմնադրամի կապիտալը առաջվա պես կառավարելու է Ջորջ Սորոսի ֆինանսական ընկերությունը:

Սորոսի հիմնադրամի առաջին մասնաճյուղը բացվել է 1984 թվականին Հունգարիայում, որտեղ էլ ծնվել է բարեգործը: Սակայն վերջին շրջանում նրա և հունգարական կառավարության միջև հարաբերությունները կտրուկ սրվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG