Մատչելիության հղումներ

Երևանի օրվա միջոցառումների մեկնարկից առաջ լվացվել են մայրաքաղաքի արձանները


Երևանի օրվան նվիրված հիմնական միջոցառումների մեկնարկից առաջ, լվացվում ու պատշաճ տեսքի են բերվում նաև մայրաքաղաքային անցուդարձի լուռ վկաները` Երևանի արձանները:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, արձանները լվանալու աշխատանքին մասնակցել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն ու բազմաթիվ երիտասարդ կամավորներ:

ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ու հրշեջ փրկարարական ջոկատների ծառայողների աջակցությամբ, երիտասարդները լվացել ու պատշաճ տեսքի են բերել մայրաքաղաքի բազմաթիվ արձաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG