Եվրոպական միությունը երեկ երեկոյան հրապարակել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստը, միաժամանակ` Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում էլ հրապարակվել է համաձայնագրի տեքստի ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը:
Հիշեցնենք՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ձախողումից երեք տարի անց Հայաստանն ու Եվրամիությունն այս տարվա փետրվարին համաձայնության եկան նոր քաղաքական համաձայնագրի շուրջ: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նախաստորագրվեց 2017 թվականի սկզբին և ակնկալվում է, որ այն կստորագրվի նոյեմբերին` Բրյուսելում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: