Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի շուրջ խորհրդարանական լսումներ կանցկացվեն


ՀՀ ԱԺ նիստ, արխիվ
ՀՀ ԱԺ նիստ, արխիվ

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակի քննարկման վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Այս մասին հայտնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումներն անցնում են թեժ մթնոլորտում։ Դրանց որոշ մասնակիցներ պնդում են, թե նախագիծը թելադրված է արտերկրից, և որ Հայաստանում նման հասարակական պահանջ ու անհրաժեշտություն չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG