Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բողոքի ցույցերի ժամանակ 290 բերման է ենթարկվել


Բողոքի ցույց Մոսկվայում, 7-ը հոկտեմբերի, 2017թ․
Բողոքի ցույց Մոսկվայում, 7-ը հոկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի 26 քաղաքներում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ 290 մարդ բերման է ենթարկվել։

Ցուցարարները պահանջում էին արտոնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մասնակությունը 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին:

Հիշեցնենք՝ Նավալնին հոկտեմբերի 5-ին դատապարտվել է 20 օրվա ազատազրկման: Նա իր աջակիցներին կոչ էր արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 7-ին բողոքի ակցիաներ անցկացնել։ Ոստիկանները հայտարարել էին, որ հավաքներն արտոնված չեն և սպառնացել էին ցրել դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG