Անտեսելով իրավապահների նախազգուշացումները, այսօր Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Ուլան-Ուդեում, Չիտայում, Ստավրոպոլում, Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում, ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի բազմաթիվ աջակիցներ բողոքի չարտոնված ցույցեր են անկացնում:
Ոստիկանները սպառնացել են ցրել հավաքները: Վլադիմիր Պուտինի ծննդավայր Սանկտ Պետերբուրգում ոստիկանները շրջափակել են հրապարակները՝ ցույցերը կանխելու համար:
Մոսկվայում ոստիկանները փակել են դեպի Կրեմլ տանող ճանապահրները: Չնայած հորդառատ անձրևին՝ մոսկվացի ցուցարարները հրաժարվում են դադարեցնել ակցիան:
Սամարայում ձերբակալվել է առնվազն 7 ցուցարար: Ձերբակալություններ են կատարվել նաև Իժևսկում, Յակուտսկում և Եկատերինբուրգում:
Ցուցարարները պահանջում են արտոնել Ալեքսեյ Նավալնիի մասնակությունը 2018 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին: Ինքը Նավալնին հոկտեմբերի 5-ին դատապարտվել է 20 օրվա ազատազրկման:
Մոսկվայում ցուցարարները պարզել են «Պուտինը գող է» և «Ծնունդդ շնորհավոր» պաստառները: Այսօր նախագահ Վլադիմիր Պուտինը նշում է ծննդյան 65-ամյակը: