Մատչելիության հղումներ

Կրեմլը նախազգուշացնում է Նավալնիի աջակիցներին


Ալեքսեյ Նավալնի, 2-ը հոկտեմբերի, 2017թ.
Ալեքսեյ Նավալնի, 2-ը հոկտեմբերի, 2017թ.

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլը ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի աջակիցներին կոչ է արել չանցկացնել ապօրինի հավաքներ՝ սպառնալով հակառակ դեպքում «օրենքի սահմաններում պատժել դրանց կազմակերպիչներին և մասնակիցներին»:

2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունեցող Նավալնիին դատարանը երեկ դատապարտել է 20 օրվա ազատազրկման:

Կրեմլը հայտարարել է, որ իրավապահները ցրելու են Նավալնիի բացակայությամբ նրա աջակիցների կազմակերպած բողոքի ակցիաները:

«Չարտոնված միջոցառումներ կազմակերպելու հրապարակային կոչերի հեղինակներն անկասկած պատասխանատվության կենթարկվեն», - այսօր հայտարարել է նախագահ Վլկադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG