Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել:
Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ասված է նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:
Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: