Մատչելիության հղումներ

Լաս Վեգասում զանգվածային սպանդի դրդապատճառները դեռ հայտնի չեն


Լաս Վեգասում զանգվածային սպանդ իրագործած Սթիվեն Փադդոք
Լաս Վեգասում զանգվածային սպանդ իրագործած Սթիվեն Փադդոք

Լաս Վեգասի իրավապահների փոխանցմամբ, հոկտեմբերի 1-ին քաղաքում զանգվածային սպանդ իրագործած Սթիվեն Փադդոքի հանցագործության դրդապատճառները տակավին անհայտ են:

Փադդոքը Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից ինքնաձիգ հրազենից կրակ է բացել «Քանթրի մյուզիք» բացօթյա փառատոնի հազարավոր հանդիսատեսների վրա, սպանվել է 59 մարդ, առնվազն 527 մարդ վիրավորվել է: Համոզվելով, որ դեպքի վայր հասած ոստիկանները ներխուժում են սենյակ՝ 64-ամյա Փադդոքը ինքնասպան է եղել:

Իրավապահները Լաս Վեգասից 130 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մեսքուիթ ավանում Փադդոքի տանը հայտնաբերել են պայթուցիկներ, 17 միավոր հրազեն, փամփուշտներով լիցքավորված հազարավոր պահունակներ, ինչպես նաև էլեկտրոնային սարքավորումներ, որոնց նշանակությունը պետք է փորձագետները պարզեն:

Վաղը Լաս Վեգաս է մեկնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հոկտեմբերի 1-ի հանցագործությունն անվանել է «իրական չարիքի ակտ»:

Նա ասել է, որ «ցնցումի, վշտի և տխրության այս պահին Ամերիկան պետք է միավորվի»։

Թրամփը գովեստով է խոսել դեպքի վայրում իրավապահների, փրկարարների և բժիշկների աշխատանքի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG