Մատչելիության հղումներ

Լաս Վեգասում զինված հարձակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել


Լաս Վեգասում կիրակի երեկյան տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել, ևս 400-ը վիրավորվածներ տեղափոխվել են հիվանդանոց: Այս թվերը պաշտոնապես հայտնում է քաղաքի ոստիկանությունը: Բժշկական կենտրոնից հայտնել են, որ ծանր վճիակում գտնվող բազմաթիվ վիրավորներ կան:

Դոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան գրառումով «խորը ցավ է» հայտնել Լաս Վեգասի «ահավոր հարձակման» հետևանքով բազմաթիվ զոհերի կապացությամբ և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին: Տեղի ոստիկանության շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն մամուլի ասուլիսում ասել է, որ հարձակվողը տեղացի էր, 64 -ամյա Սթիվեն Փադդոքը: Սպիտակամորթ այս մարդը Լաս Վեգասի բնակիչ է, հյուրանոցում արպես հյուր էր գրանցվել:

Նա Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից ինքնաձիգ զենքից կրակ է բացել ներքևի հրապարակում անցակացվող «Քանթրի մյուզիք» երաժշտական փառատոնի հանդիսատեսների վրա: Սկզբում ասվել էր, որ հարձակվողը սպանվել է հյուրանոցի սենյակը գրոհով վերցրած ոստիկանների կողմից, բայց հետո հաղորդվեց, որ նա ինքսպան է եղել մինչ ոստիականները ներխուժումը: Հատուկ գորոծղությունն իրականացրած ուժայինները խնդրել են ուղիղ հեռարաձակումներ չանել, որպեսզի չբացահայտվեն իրենց քայլերը: Հարձակման շարժառաիննթերի մասին որևէ վարկած դեռևս չկա: Փադդոքի սենյակում մոտ մեկ տասնյակ միավոր հրազեն է հայտնաբերվել:

Ջոզեֆ Լոմբարդոն նաև ասել է, թե կարծում են հարձակվողը միայնակ է գործել, կապ չունի ահաբեկչական խմբերից որևէ մեկի հետ: Սակայն ոստիկանությունը փնտրում է ասիական ծագում ունեցող մի կնոջ՝ Մարիլու Դանլի անունով, ով ենթադրաբար հարձակման ժամանակ գտնվել է կասկածյալի հետ: Ավելի ուշ հաղորդվեց, որ ոստիկանությունը մեկուսացրել է 62-ամյա կնոջը:

Մարիլու Դանլի
Մարիլու Դանլի

Ոստիկանությունը փակել է Լաս Վեգասի մի մասը և արագընթաց մայրուղու մերձակա հատվածը: Լաս Վեգասի միջազգային օդանավակայանից որոշ ավիաչվերթներ հետաձգվել են: Mandalay Bay հյուրանոցը գտնվում է օդանավակայանից ոչ հեռու: Ականատեսները պատմել են, որ հարձակումը տեղի է ունեցել համերգի ավարտին, երբ երգիչ Ջեյսոն Ալդեյը կատարում էր վերջին երգը:

Լաս Վեգասի հարձակմանը արձագանքել է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

Թերեզա Մեյ, արխիվ
Թերեզա Մեյ, արխիվ

«Բրիտանիայի մտքերը Լաս Վեգասի սարսափելի հարձակման զոհերի և արտակարգ ծառայությունների հետ են», - Թվիթերում այսօր գրել է Բրիտանիայի վարչապետը:

Սա ԱՄՆ-ում ամենախոշոր զանգվածային սպանության դեպքն է։ 2016 թվականի ամռանը Ֆլորդիա նահանգում Օռլանդոյի գիշերային ակումբում տեղի ուենցած հրաձգությունից 49 մարդ էր զոհվել։ Լաս Վեգասը հայտնի է իր խաղատներով, առևտրի կենտրոններով, գիշերային ակումբներով, քաղաք որտեղ գրեթե ամեն օր համերգներ, հյուրախաղեր, փառատոններ, կամ մրցույթներ են անցկացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG