Մատչելիության հղումներ

Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման զոհերի թիվը հասել է 59-ի։

Տեղի իշխանությունները հայտարարում են, որ վերջին տվյալներով կրակոցներից առնվազն 527 մարդ է վիրավորվել։

Հարձակման շարժառիթը դեռևս հայտնի չէ։

Ոստիկանները հարձակում գործած 64-ամյա Սթիվեն Փադդոքի մեքենայից և Նևադայում գտնվող նրա տանից զինամթերք են հայտնաբերել։

Հիշեցնենք՝ երեկ Փադդոքը Mandalay Bay հյուրանոցի 32-րդ հարկից ինքնաձիգ զենքից կրակ էր բացել ներքևի հրապարակում անցակացվող «Քանթրի մյուզիք» երաժշտական փառատոնի հանդիսատեսների վրա:

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը, իր «Ամաք» լրատվական գործակալության միջոցով երեկ հայտարարել էր, թե ստանձնում է Լաս Վեգասի զինված հարձակման պատասխանատվությունը:

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի ուշ հերքել էր ԻՊ-ի այդ հայտարարությունը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG