Մատչելիության հղումներ

Մահացել է ռոքեր Թոմ Փեթթին


Ռոք երգիչ Թոմ Փեթթի, արխիվ,
Ռոք երգիչ Թոմ Փեթթի, արխիվ,

Լոս Անջելեսի հիվանդանոցում 66 տարեկանում սրտի կաթվածից մահացել է լեգենդար ամերիկացի ռոք-երաժիշտ Թոմ Փեթթին:

«Թոմ Փեթթիի ընտանիքի անունից հայտնում ենք հրաշալի բարեկամի, հոր, ամուսնու և եղբոր անժամանակ մահվան ցավալի լուրը»,- ասվում է ընտանիքի հրապարակած հայտարարությունում:

Հեղինակավոր մրցանակների դափնեկիր և տասնյակ սկավառակների հեղինակ Փեթթին հիմնել է The Heartbreakers խումբը, նրա հեղինակած առավել հայտնի ստեղծագործություններից են American Girl, Don't Come Around Here No More և I Won't Back Down երգերը:

Անցած շաբաթ Թոմ Փեթթին հաջողությամբ ավարտել է The Heartbreakers-ի 40-ամյակին նվիրված համերգաշրջանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG