Մատչելիության հղումներ

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետների հանդիպումը


Ռուսաստան-Հյուսիսային Կորեա սահմանային անցակետ
Ռուսաստան-Հյուսիսային Կորեա սահմանային անցակետ

Այսօր Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետների հանդիպումը: Բանակցությունները վարում են Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Օլեգ Բուրմիստրովը և Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի հարցերով վարչության ղեկավար Ցոյ Սոն Հին:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվելու Կորեական թերակղզու և Հյուսիսարևելյան Ասիայի իրավիճակի շուրջ:

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դիվանագետների հանդիպումը տեղի է ունենում Վաշինգտոն-Փհենյան լարվածության և փոխադարձ սպառնալիքների ֆոնին:

ԱՄՆ-ը դրական է արձագանքել Մոսկվայի բանակցությունների նախաձեռնությանը: Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը ասել է, որ Միացյալ Նահանգները գոհ կլինի, եթե Ռուսաստանը Հյուսիսային Կորեային կարողանա ճիշտ ճանապարհի վրա դնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG