Մատչելիության հղումներ

Հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել


Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը, տեղեկացնում է ԼՂ ՊԲ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սեյրան Սարգսյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG