Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ «Վերնիսաժի» մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է


Ոստիկանները դեպքի վայրում, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2017թ․
Ոստիկանները դեպքի վայրում, Երևան, 14-ը սեպտեմբերի, 2017թ․

Ոստիկանությունը հաղորդում է, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է անցած շաբաթ Երևանում «Վերնիսաժի» մոտ՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործության փաստով հարուցված քրեական գործով հետախուզվող անձանցից մեկը՝ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը, նա ձերբակալված է:

Մյուս հետախուզվողներին՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանին և 33-ամյա Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում հնչած կրակոցների հետևանքով մահացել է Լոռու մարզի 43-ամյա բնակիչ Գագիկ Մոսինյանը, նույն մարզի բնակիչ 39-ամյա Վահագն Աբգարյանը վիրավորվել է:

Հաջորդ օրը Ոստիկանությունը հայտարարեց, որ հանցագործությունը բացահայտված է, Քննչական կոմիտեն էլ հաղորդեց, որ սպանությունը ծրագրված է եղել, զոհին դարանակալել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG