Մատչելիության հղումներ

Բեն Քարդին. «Ռուսական C-400 համակարգեր գնելով` Թուրքիան ոտնահարել է Կոնգրեսի կողմից սահմանված պատժամիջոցները»


«Չի բացառվում, որ ռուսաստանյան արտադրության C-400 հրթիռային համակարգեր գնելով` Թուրքիան խախտել է Ռուսաստանի դեմ մոտ մեկ ամիս առաջ սահմանված պատժամիջոցները»:

Նման բովանդակության նամակով նախագահ Թրամփի վարչակազմին է դիմել Մերիլենդ նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը:

Նրա խոսքով, 2 միլիարդ 500 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ այս գործարքը խախտում է Կոնգրեսի կողմից անցած ամիս հաստատված պատժամիջոցների փաթեթը:

«Այս օրինագծի համաձայն, ցանկացած անհատ, կազմակերպություն կամ պետություն, որը մեծածավալ գործարք կկնքի Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների հետ, ենթակա է պատժամիջոցների», - նշել է ամերիկացի սենատորը:

«Ցավալի է, որ Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան այս բախտորոշ ժամանակահատվածում անցել է Մոսկվայի կողմը», - նշել է Քարդինը Սպիտակ տուն ուղարկած նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG