Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը երկարաձգում է Իրանի դեմ պատժամիջոցների մեղմացման որոշումը


Իրանական հրթիռներ, հուլիս, 2017թ․
Իրանական հրթիռներ, հուլիս, 2017թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը երեկ հայտարարել է, որ երկարաձգում է 2015 թվականին միջուկային համաձայնագրով Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման որոշումը, սակայն նոր պատժամիջոցներ է սահմանում որոշ անհատների ու կառույցների նկատմամբ` Թեհրանի կողմից բալիստիկ հրթիռների փորձարկումների համար:

Պատժամիջոցների մեղմացման որոշումը ուժի մեջ կմնա ևս առնվազն 4 ամիս: Պաշտոնական Վաշինգտոնն ընդգծել է, որ սա դեռ չի նշանակում, թե Իրանի հետ միջուկային համաձայնագիրը չխզելու որոշում է կայացվել:

Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է հանդես գալիս իր նախորդի՝ Բարաք Օբամայի կնքած այս համաձայնագրին: Նա պնդում է, թե Իրանը չի պահպանում 2015 թվականի միջուկային համաձայնագրի ոգին։

2015 թվականի հուլիսի 14-ին գերտերությունների հետ կնքած պայմանագրով, հիշեցնենք, Իրանը միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց պարտավորվել է դադարեցնել իր միջուկային ծրագրերի զարգացումը։ ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի դիտորդները հետևում են պայմանագրի դրույթների կատարմանը և եզրակացրել են, որ Իրանը հավատարիմ է պայմանագրի պահանջներին։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը քննադատում է Թեհրանին պայմանագրի ոգուն հավատարիմ չմնալու մեջ՝ հրթիռային փորձարկումների պատճառով։ Ի պատասխան, Իրանը պնդում է, որ հրթիռային այդ փորձարկումները բացառապես պաշտպանական նպատակ ունեն և չեն խախտում պայմանագրի դրույթները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG