Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ


Հարավային Կորեայի հեռուստատեսությունը հաղորդում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման մասին, Սեուլ, 15-ը սեպտեմբերի, 2017թ․

Հյուսիսային Կորեան այսօր երկրորդ հրթիռն է արձակել Ճապոնիայի ուղղությամբ: Միջին հեռահարության բալիստիկ հրթիռը, անցնելով Ճապոնիայի հյուսիսային Հոկայդո կղզու վրայով, ընկել է օվկիանոսը:

Հարավային Կորեան հայտարարել է, որ դա ամենաերկար ճանապարհն անցած ու ամենաբարձրն արձակված հյուսիսկորեական հրթիռն էր: Ամերիկյան գնահատականներով՝ այն կարող էր հասնել Միացյալ Նահանգների խաղաղօվկիանոսյան Գուամ կղզուն, սակայն կղզուն վտանգ չի սպառնացել:

Միացյալ Նահանգները կոչ է անում Չինաստանին ու Ռուսաստանին անմիջական քայլեր ձեռնարկել՝ սաստելու Հյուսիսային Կորեայի գործողությունները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստ է հրավիրել:

Շաբաթասկզբին ՄԱԿ-ը նոր պատժամիջոցներ սահմանեց Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ ջրածնային ռումբի փորձարկմանն ի պատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG