Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը կոչ է անում Մոսկվային և Պեկինին ճնշում գործադրել Փհենյանի նկատմամբ


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Ռուսաստանի և Չինաստանի իշխանություններին ճնշում բանեցնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ:

Հյուսիսային Կորեայի կողմից Ճապոնիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռի` այսօր իրականացված հերթական արձակումից հետո Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հանդես է եկել հայտարարությամբ, որում Մոսկվային և Պեկինին կոչ է անում «ուղղակի գործողությունների» դիմել Փհենյանի դեմ:

«Չինաստանը Հյուսիսային Կորեային նավթ մատակարարող հիմնական պետությունն է, իսկ արտերկրում աշխատող հյուսիսկորեացի բանվորների մեծ մասն էլ Ռուսաստանում է», - հիշեցրել է Թիլերսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG