Մատչելիության հղումներ

Կոսովոն նոր վարչապետ ունի


Կոսովոյի նոր վարչապետ Ռամուշ Հարադինայն՝ ասուլիսի ժամանակ, 7-ը սեպտեմբերի, 2017թ.
Կոսովոյի նոր վարչապետ Ռամուշ Հարադինայն՝ ասուլիսի ժամանակ, 7-ը սեպտեմբերի, 2017թ.

Կոսովոյի նոր վարչապետ է նշանակվել նախկին զինվորական Ռամուշ Հարադինայը։ Նրա թեկնածությունը և կառավարության նոր կազմը դեռևս պետք է հավանության արժանանա խորհրդարանի կողմից։

Հարադինայը «Միություն հանուն Կսովոյի ապագայի»» կուսակցության առաջնորդն է, որը սեպտեմբերի 4-ին կոալիցիա է կազմել երկրի նախագահ Հաշիմ Թաչիի գլխավորած՝ Դեմոկրատական կուսակցության հետ։

Այսպիսով Կոսովոն փորձում է հաղթահարել կառավարությունում առաջացած ճգնաժամը, որը հունիսի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունք է։

Քվեարկության արդյունքներով քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել ստանալ խորհրդարանական մեծամասնություն։

Ռամուշ Հարադինայը Միջազգային դատարանի կողմից երկու անգամ մեղադրվել է կոսովացի սերբերի զանգվածային սպանությունների մեջ և երկու անգամ էլ արդարացվել։

Սակայն Սերբիան շարունակում է պահանջել նրա արտահանձնումը։ Սերբական օրդերի հիման վրա նա անցած հունվարին Ֆրանսիայում ձերբակալվել էր, սակայն ֆրանսիական դատարանը հրաժարվել է արտահանձնել նրան։

2008 թվականին Կոսովոյի ինքնավար մարզը անջատվել է Սերբիայից և անկախություն հռչակել։ Նոր պետությունը ճանաչել է ՄԱԿ-ի անդամ ավելի քան 110 երկիր։ Սերբիան և Ռուսաստանը չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG