Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանը ստանձնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնը


Այսօր Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի երդման հանդիսավոր արարողությունը:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով և ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:

Այս տարեսկզբին կայացած սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղն անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի:

Առաջիկա երեք տարիներին Լեռնային Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային փուլի նախագահին ընտրելու իրավունքը խորհրդարանինն էր, որն էլ այս տարվա հուլիսի 19-ին մեծամասնության ձայներով այդ պաշտոնում վերընտրեց Բակո Սահակյանին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG