Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի կունենա նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը։ Նա այս պաշտոնը ստանձնում է 3-րդ անգամ։
Այս տարեսկզբին կայացած սահմանադրական փոփոխություններից հետո Ղարաբաղն անցում կատարեց կառավարման նախագահական համակարգի:
Առաջիկա երեք տարիներին Լեռնային Ղարաբաղը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային փուլի նախագահին ընտրելու իրավունքը խորհրդարանինն էր, որն էլ այս տարվա հուլիսի 19-ին մեծամասնության ձայներով այդ պաշտոնում վերընտրեց Բակո Սահակյանին։
Նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ղարաբաղի խորհրդարանի հատուկ նիստում՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում։