Մատչելիության հղումներ

Վրաստանում տեղի ունեցած վթարից երկու հայ է զոհվել. ՀՀ ԱԳՆ


Տեսարան Մցխեթայից, արխիվ
Տեսարան Մցխեթայից, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանում Հայաստանի դեսպանության նախնական տվյալները, նշում է, որ սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել Հայաստանի երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:

«Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին», - ասված է հաղորդագրությունում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ վթարը տեղի է ունեցել 03:39 սահմաններում։ Mersedes մակնիշի մարդատար ավտոմեքենան և Setra մակնիշի մարդատար միկրոավտոբուսը (վարորդ՝ Ս. Մկրտչյան) բախվել են իրար։ ՃՏՊ-ի հետևանքով Mersedes-ի ուղևորներ՝ 1974 թվականին ծնված Լուսինե Մինասյանը և 2010 թվականին ծնված Մաքսիմ Մինասյանը տեղում մահացել են: 1993 թվականին ծնված Ալինա Մինասյանը, 1980 թվականին ծնված Ռոման Կարապետյանը և 2005 թվականին ծնված Անուշիկ Մալխասյանը տեղափոխվել են Մցխեթայի հիվանդանոց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG