Մատչելիության հղումներ

HRANA․ Իրանում ավելի քան 2400 ցուցարար է զոհվել բողոքի ակցիաների ընթացքում


Իրանում բողոքի ցույցերի ընթացքում ցույցերի ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 2571 մարդ, հայտնում է ԱՄՆ-ում գործող մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգ իրականացնող HRANA կազմակերպությունը։

HRANA-ն հաստատել է 2403 ցուցարարի, 147 իշխանություններին առնչվող անձի, 12 երեխայի և 9 պատահական անցորդի մահը։

Ըստ կազմակերպության՝ ձերբակալվել է առնվազն 18434 մարդ, արձանագրվել է հարկադրական խոստովանությունների 97 դեպք, որոնք հեռարձակվել են պետական լրատվամիջոցներով, ինչպես նաև գրանցվել է 1134 ծանր վիրավորում։

HRANA-ն նշում է, որ բողոքի ցույցերը ուղեկցվել են անվտանգության ուժերի կոշտ գործողություններով և ինտերնետի լայնածավալ անջատումներով, ինչի հետևանքով զոհերի իրական թիվը կարող է ավելի բարձր լինել։

Իրանի իշխանությունները առաջին անգամ պաշտոնապես ընդունել են զոհերի թվի աճը․ հունվարի 13-ին իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է շուրջ 2000 մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «շատ լուրջ քայլեր» կձեռնարկի, եթե Իրանում սկսվեն ցուցարարների մահապատիժները։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Իրանում զարգացումներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG