Մատչելիության հղումներ

Կալանավորվել է Շամիրամում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը. ոստիկանություն


Շամիրամ գյուղի սգո սրահը

Արմավիրի մարզում հայտնաբերվել է օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Քալաշյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, օգոստոսի 1-ին՝ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սգո սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդ մահացել էր, 7-ը՝ վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սպանությունների մեջ կասկածվող Թելման Քալաշյանը նրա նկատմամբ հետախուզում էր հեյտարարվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG