Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին


Իսպանիայի թագավոր Ֆելիպե վեցերորդ, արխիվ
Իսպանիայի թագավոր Ֆելիպե վեցերորդ, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Ֆելիպե վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ անկեղծ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Իսպանիայի բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Նման անմարդկային գործողությունները վերստին գալիս են հաստատելու մեր այն համոզմունքը, որ անհրաժեշտ է միասնականորեն և վճռականությամբ շարունակել միջազգային հանրության պայքարը ահաբեկչության չարիքի և բռնության բոլոր դրսևորումների դեմ», - Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ցավակցական հեռագրում:

Բարսելոնայում երեկ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով, հիշեցնենք, առնվազն 13 մարդ է զոհվել, 100-ից ավելին վիրավորվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG