Մատչելիության հղումներ

Շարլոթսվիլում հարգանքի տուրք է մատուցվել Հիթեր Հեյերի հիշատակին


ԱՄՆ - Շարլոթսվիլում ստեղծել են զոհված Հիթեր Հեյերի որմնանկարը, Վիրջինիա,16-ը օգոստոսի, 2017թ.
ԱՄՆ - Շարլոթսվիլում ստեղծել են զոհված Հիթեր Հեյերի որմնանկարը, Վիրջինիա,16-ը օգոստոսի, 2017թ.

Շարլոթսվիլում՝ Վիրջինիայի համալսարանի շենքի մոտ, հազարավոր մարդիկ երեկ մոմավառությամբ հարգանքի տուրք են մատուցել սպիտակամորթ ծայրահեղականների հետ 4 օր առաջ տեղի ունեցած բախման ընթացքում սպանված երիտասարդ կնոջ հիշատակին:

Խաղաղ ակցիան բանավոր տարածած տեղեկատվությամբ և հեռախոսային գրություններով կազմակերպած ուսանողները, անվտանգություն և կարգուկանոն ապահովելու նպատակով, նախաձեռնության մասին չեն ծանուցել սոցիալական ցանցերում:

Նախօրեին հարյուրավոր բնակիչներ հավաքվել են Շարլոթսվիլի թատրոնի պատմական շենքում և ոգեկոչել սպիտակամորթ ծայրահեղականի միտումնավոր վրաերթի հետևանքով օգոստոսի 12-ին սպանված 32-ամյա Հիթեր Հեյերի հիշատակը:

Վրաերթն իրականացրած 20-ամյա սպիտակամորթ երիտասարդին ձերբակալել և ներկայացրել են սպանության մեղադրանք:

Մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփը երեկ լուծարել է բիզնեսի հարցերով զբաղվող երկու խորհուրդներ այն բանից հետո, երբ դրանց բարձրաստիճան անդամներն՝ ի նշան բողոքի, դուրս են եկել խորհուրդների կազմից:

Արտադրողների խորհրդում և Ռազմավարության ու քաղաքականության խորհրդում ընդգրկված անվանի բիզնեսմեններից շատերը դադարեցրել են իրենց անդամությունն այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը Շարլոթսվիլի անկարգությունների համար մեղադրել է ոչ միայն սպիտակամորթ ծայրահեղականներին, այլև՝ ռասիզմը դատապարտող ակտիվիստներին:

Այդ կապակցությամբ ԱՄՆ նախագահը Թվիթերում գրել է. - «Բիզնեսի մարդկանց վրա ճնշում բանեցնելու փոխարեն ես որոշեցի լուծարել Արտադրողների և Ռազմավարության ու քաղաքականության խորհուրդները, շնորհակալ եմ ձեզ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG