Մատչելիության հղումներ

Թրամփը համախմբման կոչ է անում՝ արձագանքելով Վիրջինիայում տեղի ունեցած բախումներին


Ազգայնականների ու նրանց ընդդիմախոսների բախումը Չարլոթսվիլ քաղաքում, ԱՄՆ, 12 օգոստոսի, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Միացյալ Նահանգների ժողովրդին միավորվել այն բանից հետո, երբ Վիրջինիայում բախումներ են գրանցվել սպիտակ ազգայնականների ծրագրած հանրահավաքից առաջ։

«Մենք ԲՈԼՈՐՍ պետք է միավորվենք և դատապարտենք ատելությունը։ Ամերիկայում նման բռնությունը տեղ չունի։ Եկեք համախմբվենք»,- «Թվիթեր»-ում գրել է Թրամփը։

Վիրջինիա նահանգի Չարլոթսվիլ քաղաքի իշխանությունները օգոստոսի 12-ին արտոնել էին սպիտակ սուպրեմատիստների հանրահավաքը, որով նրանք իրենց դժգոհությունը պետք է հայտնեին Գեներալ Ռոբերտ Ի. Լիի՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմում Կոնֆեդերացիայի առաջնորդի արձանը ապամոնտաժելու դեմ։ Սակայն Վիրջինիայի նահանգապետ Թերրի ՄքՕլիֆը արտակարգ դրություն էր հայտարարել և հանրահավաքի թույլտվությունը չեղյալ էր համարվել, երբ հարյուրավոր սպիտակ սուպրեմատիստներ բախվել էին հակառակ դիրքորոշումը ունեցող ցուցարարների հետ։ Ցուցարարները իրար վրա շշեր ու քիմիական սփրեյներ էին նետել։

Թրամփի կոչից հետո արագ ընթացող մեքենան մխրճվել էր ազգայնականների դեմ դուրս եկած ցուցարարների ամբոխի մեջ՝ վիրավորելով բազմաթիվ մարդկանց։ Հետո այդ մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի և ետ շպրտվել։

Սպիտակ սուպրեմատիստների հավաքին մասնակցում էին Կու Կլուքս Կլանի անդամները, ծայրահեղ աջական խմբեր ու ակտիվիստներ, որոնք պաշտպանում են ռասիստական, ազգայնական գաղափարախոսությունները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG