Մատչելիության հղումներ

Լավրովը հուսով է՝ Թեհրանը դուրս չի գա գերտերությունների հետ համաձայնություններից


Ավստրիա - Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների մասնակիցները համաձայնագրի կնքումից հետո, Վիեննա, 14-ը հուլիսի, 2017թ․
Ավստրիա - Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների մասնակիցները համաձայնագրի կնքումից հետո, Վիեննա, 14-ը հուլիսի, 2017թ․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Իրանը դուրս չի գա 2015-ին աշխարհի գերտերությունների հետ կնքված համաձայնագրից, որը նախատեսում է պատժամիջոցները վերացնելու դիմաց Թեհրանի միջուկային ծրագրերի սահմանափակում:

Այսօր Մոսկվայում Լավրովը հանդիպել է Բոլիվիայի արտգործնախարարին, որի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է նաև Իրանի թեմային:

Լավրովն ասել է, թե հույս ունի՝ Իրանը դուրս չի գա համաձայնագրերից, նաև հույս հայտնելով, որ «Միացյալ Նահանգները չի խախտի համապարփակ գործողությունների պլանի իր պարտավորությունները»:

Լավրովի խոսքով՝ ընդհանրապես միակողմանի սահմանված պատժամիջոցները «լեգիտիմ չեն»:

Նա անպատասխանատու գործողություն է համարել, երբ որևէ խնդրի շուրջ ձևավորված հավասարակշռությունը փորձ է արվում պատժամիջոցներով խախտել հօգուտ իրենց:

«Պետք չէ այդպիսի սադրանքերի դիմել», - ասել է Լավրովը, նշելով, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունները հավասարակշռված են:

Հիշեցնենք, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները Թեհրանի նկատմամբ շարունակի «պատժամիջոցների ու հարկադրանքի» քաղաքականությունը, ապա Իրանը ժամերի ընթացքում դուրս կգա միջուկային համաձայնագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG