Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառում առկա է 4-5 ծխացող օջախ, կատարվում է հրդեհաշիջում․ ԱԻՆ


Հրդեհը Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհը Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․

Այսօր ժամը 11:43 տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ, հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ, ասված է հաղորդագրությունում:

Այսօր առավոտյան նախարարությունը հայտնել էր, որ Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կիլոմետր պարագծով հրդեհից 13.5 կիլոմետր պարագիծը մեկուսացվել և մարվել է, աշխատանքներ են իրականացվում մնացած 2.5 կիլոմետր պարագիծը մարելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG