Մատչելիության հղումներ

Խոսրովի անտառի հրդեհը չեզոքացվել է 13.5 կմ պարագծով՝ 16 կմ-ից․ ԱԻՆ


Հրդեհի հետևանքները Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհի հետևանքները Խոսրովի անտառում, 14-ը օգոստոսի, 2017թ․

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կիլոմետր պարագծով հրդեհից 13.5 կիլոմետր պարագիծը մեկուսացվել և մարվել է, ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կիլոմետր պարագիծը մարելու ուղղությամբ: Այդ մասին այսօր առավոտյան հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է թռիչքներն ու մարման աշխատանքները, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան և երեկ վեց հրդեհաշիջող թռիչք է իրականացրել: Ըստ նախնական պլանավորվածության, այն պետք է 2 թռիչք և 2 ջրալցում իրականացներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG