Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների եզրափակիչ փուլին, մրցանակաբաշխությանը և փակման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Միջազգային բանակային խաղերը, հիշեցնենք, մեկնարկել են հուլիսի 29-ին, դրանց մասնակցում է 28 երկրի 4 հազար զինվորական: Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75-հոգանոց խմբով։