Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը Ռուսաստանում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2017»-ի բացման արարողությանը


Մերձմոսկովայում հուլիսի 29-ին մեկնարկել են երրորդ «Միջազգային բանակային խաղերը», որոնց մասնակցում է 28 երկրի 4000 զինվորական։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, «Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անց է կացվում 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։

Բացման արարողությանը ներկա է եղել նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով։

Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։

Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը և Մարոկոն։

Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG