Մատչելիության հղումներ

«Իսլամական պետությունը» սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում


Իրան -Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ․
Իրան -Թեհրան, 7-ը հունիսի, 2017թ․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը երեկ մի տեսանյութ է հրապարակել, որում սպառնում է նոր հարձակումներ իրականացնել Թեհրանում:

Տեսանյութում դիմակավորված անձը, ում ձեռքին եղել է AK-47 ավտոմատ, հարձակումներ է խոստացել նաև Իրաքի շիաների դեմ:

Հիշեցնենք, հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում երկու ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ՝ նախ Իրանի խորհրդարանի շենքում, ապա Թեհրանի ամենամարդաշատ տուրիստական վայրերից մեկում՝ 1979 թվականի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլա Խոմեյնիի դամբարանում: Ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG