Ռուսաստանի վերաքնիչ դատարանը կասեցրել է «Նովայա գազետա» թերթի լրագրող Ալի Ֆերուզի արտաքսումը Ուզբեկստան, քանի դեռ նրա բողոքը քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։
Օգոստոսի 1-ին Մոսկվայի դատարանը Ալի Ֆերուզին Ուզբեկստան արտաքսելու վճիռ էր կայացրել՝ Ռուսաստանի միգրացիոն կարգը խախտելու պատճառով։
Ալի Ֆերուզը, ով ծնվել է Ռուսաստանում և ում ընտանիքի անդամները Ռուսաստանի քաղաքացիներ են, 17 տարեկանում մեկնել է Ուզբեկստան և ընդունել Ուզբեկստանի քաղաքացիություն։ Սակայն 2008-ին նա հեռացել է այդ երկրից, իր պնդմամբ՝ անվտանգության ուժերի կողմից երկու օր խոշտանգումների ենթարկվելուց հետո։