Մատչելիության հղումներ

Մոսկվայի դատարանը որոշել է «Նովայա գազետա»-ի լրագրողին արտաքսել Ուզբեկստան


Լրագրող Ալի Ֆերուզ, արխիվ

Մոսկվայի դատարանը որոշել է «Նովայա գազետա» թերթի լրագրող Ալի Ֆերուզին արտաքսել Ուզբեկստան: Մինչ արտաքսելը լրագրողին կպահեն հսկողության տակ:

Նախօրեին խմբագրության շենքի մոտ ոստիկանները Ֆերուզին ձերբակալել են միգրացիոն օրենսդրությունը խախտելու մեղադրանքով:

«Նովայա գազետա»-ի խմբագրությունը հայտնում է, որ Ալի Ֆերուզը 8 տարի առաջ ստիպված հեռացել է Ուզբեկստանից, որովհետև տեղի հատուկ ծառայությունները փորձել են հավաքագրել նրան: Հինգ տարի առաջ նրա անձնագիրը գողացել են: Ֆերուզն ասել է, որ անձնագիրը վերականգնելու համար չէր կարող գնալ Ուզբեկստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG