Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ն արգելում է ուզբեկ լրագրողի արտաքսումը Մոսկվայից


«Նովայա գազետա» թերթի թղթակից Ալի Ֆերուզը, Մոսկվա, 20 հուլիսի, 2017թ.
«Նովայա գազետա» թերթի թղթակից Ալի Ֆերուզը, Մոսկվա, 20 հուլիսի, 2017թ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձակել է արտակարգ հրամանագիր, որով արգելում է լրագրող Ալի Ֆերուզին Ռուսաստանից արտաքսել Ուզբեկստան: Այդ մասին հայտնել է լրագրողի փաստաբան Կիրիլ Կորոտեևը:

Ֆերուզը «Նովայա գազետա» անկախ թերթի թղթակից է: Մոսկվայի դատարանը արտաքսման որոշման դեմ Ֆերուզի հայցը քննարկելու է օգոստոսի 7-ին:

Ֆերուզը, որի իսկական անունն է Հուդոբերդի Նուրմատով, Մոսկվայի դատարանի կողմից դատապարտվել է արտաքսման, քանի որ, ըստ իրավապահների, խախտել է միգրացիայի ռեժիմի կանոնները:

Փաստաբան Կորոտեևի փոխանցմամբ, Ֆերուզը մինչև սեպտեմբերի վերջ պետք է մանրամասն հայց ներկայացնի ՄԻԵԴ: Ֆերուզը իրավապաշտպաններին ասել է, որ բռնության է ենթարկվել ոստիկանների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG